ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խոր­գո­մից՝ Քա­թա­նովս­կի 18

Խոր­գո­մից՝ Քա­թա­նովս­կի 18
15.06.2020 | 15:38

The LOFT ինք­նա­զար­գաց­ման ու ժա­ման­ցի բազ­մա­ֆունկ­ցիո­նալ կենտ­րո­նի առ­ցանց հար­թա­կում ար­վես­տա­գի­տու­թյան թեկ­նա­ծու, ար­վես­տի քն­նա­դատ Ան­նա Գալս­տյա­նը ներ­կա­յաց­րեց բա­նա­խո­սու­թյուն՝ նվիր­ված ա­մե­րի­կա­հայ աշ­խար­հահռ­չակ նկա­րիչ, սյուր­ռեա­լիս­տա­կան էք­սպ­րե­սիո­նիզ­մի սկզբ­նա­վո­րող Ար­շիլ Գոր­կուն։
Բա­նա­խո­սու­թյու­նից մի հատ­ված ներ­կա­յաց­նում ենք մեր ըն­թեր­ցո­ղին։


Ծանր ժա­մա­նակ­ներ էին հա­յոց աշ­խար­հում. խո­լե­րա­յից ըն­տա­նի­քը փր­կե­լու հա­մար Ար­շիլ Գոր­կին մի սայ­լա­կում տե­ղա­վո­րում է ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րին՝ մո­րը և եր­կու քույ­րե­րին, ու հասց­նում Երևան: Գոր­կու քրոջ՝ Վար­դու­հու խոս­քով՝ Գոր­կին փր­կեց ի­րենց այդ ժա­մա­նակ: 1915-ի նո­յեմ­բե­րից մինչև 1918-ի օ­գոս­տո­սը Գոր­կու ըն­տա­նի­քը ապ­րում է Քա­թա­նովս­կի 18 հաս­ցեում (ներ­կա­յիս՝ Ա­բո­վյան փո­ղո­ցում, ա­վե­լի հին շր­ջա­նում՝ Աս­տա­ֆյան): Քա­թա­նովս­կի 18-ը մո­տա­վո­րա­պես գտն­վել է ներ­կա­յիս «Ա­նի» հյու­րա­նո­ցի հարևա­նու­թյամբ՝ բո­ղո­քա­կան­նե­րի ա­ղո­թա­րան­նե­րի մոտ: Այն ժա­մա­նակ Ա­բո­վյան փո­ղո­ցը գրե­թե ամ­բողջ Երևանն էր, քա­նի որ Երևա­նը շատ փոքր էր: Բյու­զան­դի փո­ղո­ցում էր գտն­վում նրա աշ­խա­տա­վայ­րը: 1915-1918 թթ. աշ­խա­տում էր այն ժա­մա­նակ Բեյ­բու­թովս­կի փո­ղո­ցում գտն­վող 3-րդ որ­բա­նո­ցում: Այդ որ­բա­նո­ցում նա հան­դի­պում է իր ազ­գա­կան Ա­դո Ա­դո­յա­նին, և այդ հան­դի­պու­մից հե­տո վե­րածն­վում է այն եղ­բայ­րու­թյու­նը, որն սկս­վել էր Խոր­գոմ գյու­ղում: Ար­շիլ Գոր­կին և Ա­դո Ա­դո­յա­նը ապ­րում էին մի հս­կա նա­հա­պե­տա­կան տան մեջ, որ­տեղ բնակ­վում էր 3 ըն­տա­նիք: Տպա­րա­նում աշ­խա­տե­լիս Գոր­կին սկ­սում է ճա­նա­չել նոր Երևա­նի սո­ցիալ-տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան կյան­քը: Տպա­րա­նը գտն­վում էր 3-րդ որ­բա­նո­ցի հարևա­նու­թյամբ: Գոր­կին աշ­խա­տում է նաև իր քե­ռու ա­տաղ­ձա­գոր­ծա­կան ար­հես­տա­նո­ցում, պատ­րաս­տում մահ­ճա­կալ­ներ, սե­ղան­ներ, ա­թոռ­ներ և այլն: Նրա՝ տա­շե­լու հան­դեպ սե­րը դեռևս ման­կուց է ե­ղել: Ա­դոն պատ­մում էր, որ փոքր ժա­մա­նակ խա­ղա­լիս նրա ձեռ­քե­րը միշտ զբաղ­ված էին տա­շե­լով: Հայտ­նի են նրա մի քա­նի գու­թան­նե­րը: Հե­տա­գա­յում Ար­շիլ Գոր­կին պատ­րաս­տել է փայ­տե խա­ղա­լիք­ներ իր ե­րե­խա­նե­րի հա­մար: Խոր­գո­մում քան­դա­կում էր ծո­վի հա­տա­կից դուրս ե­կող կա­վով, ճյու­ղե­րից, փայ­տից ինչ-որ ար­ձա­նիկ­ներ էր տա­շում, նաև շատ էր սի­րում նկա­րել: Ա­դո Ա­դո­յա­նի հու­շե­րում գր­ված է՝ ինչ­պես Խոր­գո­մում նա հրեշ­տա­կի նկա­րի վրա բե­ղեր էր ա­վե­լաց­րել։ Վար­դա­պե­տը տես­նե­լով այդ նկա­րը, զայ­րա­ցել էր, իսկ Ոս­տա­նի­կը, չկորց­նե­լով ի­րեն, ա­սել. «Դուք միշտ ա­սում եք, որ Աստ­ված մի­րու­քով է. ին­չու՞ նրա հրեշ­տա­կը չի կա­րող լի­նել բե­ղե­րով»: Այդ սրա­միտ պա­տաս­խա­նը Ա­դոն չէր կա­րող մո­ռա­նալ և հե­տա­գա­յում այդ խոս­քե­րը տպագ­րում է իր հոդ­ված­նե­րից մե­կում: Ա­մե­րի­կա­յում Ոս­տա­նի­կը եր­կու-ե­րեք տա­րի անց փո­խում է իր ա­նու­նը: Նոր ան­վան փնտր­տու­քը սկ­սում է կով­բո­յա­կան ֆիլ­մե­րի հե­րոս­նե­րի ա­նուն­նե­րից, սա­կայն ընտ­րու­թյու­նը կանգ է առ­նում ռուս գրող Մաք­սիմ Գոր­կու ան­վան վրա, որն էլ դառ­նում է նրա կեղ­ծա­նու­նը: Ար­շիլ Գոր­կու յու­րա­հա­տուկ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից է «Ինչ­պես է մորս ա­սեղ­նա­գործ գոգ­նո­ցը բաց­վում իմ կյան­քում» կտա­վը: Դա այն գոգ­նոցն էր, որն ին­քը հա­ճախ էր հի­շում՝ Խոր­գո­մում ու Երևա­նում ապ­րած տա­րի­նե­րից: Այդ բաց­վող գոգ­նո­ցի բույ­րը, հա­մը, նր­բու­թյու­նը դառ­նում նկար­չի ար­վես­տի հիմ­քը: Նա իր մոր գոգ­նո­ցը հա­մե­մա­տում էր այն սպի­տակ կտա­վի հետ, որն ին­քը դնում էր նկա­րա­կա­լի վրա, կանգ­նում էր նրա առջև և սկ­սում նկա­րել: Երևա­նյան ե­րեք տա­րի­նե­րը կա­րե­լի է հա­մա­րել նրա ար­վես­տի, նրա կեր­պա­րի ստեղծ­ման հա­մար շատ կարևոր սանդ­ղակ­ներ, ո­րոնք այս կամ այն կերպ քո­ղարկ­ված, խոր­հր­դան­շա­կան ձևով ար­տա­ցոլ­վում են նրա կյան­քում, նրա ար­վես­տի մեջ։


Բա­նա­խոսն իր խոս­քի վեր­ջում նշեց, որ մեկ ա­միս ա­ռաջ Ար­շիլ Գոր­կու ֆեյս­բու­քյան է­ջում ա­ռա­ջար­կել են գտ­նել Քա­թա­նովս­կի 18 փո­ղո­ցի (Ա­բո­վյան) այն տու­նը, որ­տեղ բնակ­վել է նկա­րի­չը և հու­շա­տախ­տակ տե­ղադ­րել: Դա կըն­դգ­ծի, որ Ար­շիլ Գոր­կին շատ կարևոր դեր է ու­նե­ցել Երևա­նի հա­մար, Երևա­նը՝ նրա հա­մար։


Նյու­թը պատ­րաս­տեց Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 34802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ